Ինչպես դիմավորեցի 2017 թվականը

Ձմռանը, երբ ասացին, որ արդեն արձակուրդ ենք, ես մի փոքր ուրախացա և մի փոքր էլ տխրեցի: Տխրեցի, որովհետև ես մի քանի շաբաթ չեմ տեսնելու իմ ընկերներին և ընկերուհիներին: Արձակուրդների ժամանակ բոլորս պատրաստվում էիք Ամանորին՝ գալիք 2017 թվականին: Նայում էի բակ և տեսնում, որ ոչ ոք չկար, բոլորը փակվել էին իրենց տներում և պատրաստվում էին Ամանորին: Մինչ ես և քույրս զարդարում էինք տոնածառը, տեսա, որ հայրիկս, եղբայրս և մայրիկս եկան տուն բազմաթիվ գնումներով: Մայրիկը տատիկիս հետ սկսեց տարբեր ուտելիքներ պատրաստել: Տոնածառը զարդարելուց հետո, ես և հայրիկս նորից գնացինք խանութ և գնեցինք 3 հատ սալյուտ, որպեսզի ժամը 12-ին պայթեցնենք: Ամեն ինչ վերջրացրեցինք, իսկ 12-ին մնացելել էր 1 ժամ և մենք որոշեցինք պատրաստվել: Հագնվեցինք, այնուհետև ես և քույրս օգնեցինք մայրիկին, որ սեղան գցենք: Հանկարծ նկատեցինք, որ արդեն ժամը 12 է: Ես և եղբայրս գնացինք և սալյուտները պայթեցրեցինք: Եկանք տուն նստեցինք սեղանի շուրջ: Հայրիկս լցրեց բոլորիս բաժակները և այդպես դիմավորեցինք 2017 թվականը: Ես այդ օրը հինգ բաժակ խմել էի և ինձ շատ լավ էի զգում: Բոլորը մտածում էին, որ ես կուշաթափվեմ: Մեկ ժամ հետո մեզ հյուր եկավ իմ շատ սիրելի տատիկը իր ընտանիքով: Ահա այսքանը կարող եմ պատմել: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի հաջողությունների տարի: Թող այս տարի ձեր ընտանիքում իշխի միայն երջանկությունը և սերը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s