Մարսողության համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է: Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդըև ենթաստամոքսային գեղձը: Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն են բերանի խոռոչը,ըմպանը,կերակրափողը ստամոքսը, բարակ և հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձ, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։ Մարսողական խողովակի պատերը եռաշերտ են։ Արտաքինից պատված է ամուր շարակցական հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն պատված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք մարսողական հյութ են արտադրում։ Մարսողական հյութը պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։

image_1799

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։

Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ,մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s