Մաշկ

Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են  (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:
Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ:

Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են`

  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիական

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s