Միշտ չի լինելու այդպես

Մի անգամ, մի երիտասարդ զբոսնում էր փողոցում և տեսավ փողոցի եզրում նստած մի ծերունու: Երիտասարդը մոտեցավ նրան և ասաց.

-Ծերուկ, ահա դու այսքան ծեր ես, կյանքի շատ երկար ճանապարհ ես անցել, հավանաբար դու շատ իմաստուն ես: Ասա ինձ, ես երիտասարդ, ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, որդիս թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս օրերով խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես այս ամենը շտկեմ:

Ծերունին պատասխանեց.

-Դռանդ կախիր տախտակ և վրան գրիր.«Միշտ չէ այդպես լինելու»:

-Եվ վե՞րջ ,-զարմացավ տղամարդը:

-Այո՛:

Տղամարդն այդպես էլ արեց: Որոշ ժամանակ անց նրա որդին թողեց թմրանյութերը և դարձավ հավատացյալ, աղջիկը սիրահարվեց մի երիտասարդի և ամուսնացավ, կինը բուժվեց և այլևս չէր խմում, իսկ ինքը ընդունվեց աշխատանքի և արդեն չէր զբոսնում, այլ երթևեկում էր թանկարժեք մեքենայով:

Մի անգամ, երբ անցնում էր նույն փողոցով, կանգնեց այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն: Ծերունին նստած էր նույն տեղում: Տղամարդը ավտոմեքենայով մոտեցավ ծերունուն և բացելով պատուհանը`  դուրս չգալով ասաց.

-Դե՛ ինչ, ծերո՛ւկ, նորից նստա՞ծ ես: Իսկ ես, ինչպես տեսնում ես, հասա ամեն ինչի: Որդիս այլևս թմրամոլ չէ, այլ հավատացյալ է: Եվ աղջիկս այլևս մարմնավաճառ չէ, այլ ամուսնացել է: Եվ կինս է ապաքինվել` դառնալով լավ տանտիկին: Ես ընդունվել եմ աշխատանքի և հիմա ղեկավար եմ: Իսկ դու ինչպես նստած էիր, այնպես էլ նստած ես, ապաշնո՛րհ ծերունի: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիր ինձ հիմա:

Ծերունին նայեց նրան և ասաց.

-Այն տախտակը չհանե՛ս:

Իմ կարծիքով առակի իմաստն այն էր, որ ինչ էլ որ լինի միևնույն է վերջում ամեն ինչ հարթվելու է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s