Հովհաննես Իսակով

Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին Կարսի մարզի Հաջիշեն գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում։ Հայրը կամավոր մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին, որից հետո երկար տարիներ որպես ճանապարհաշինարար-տեխնիկ աշխատել է Հայաստանում, Գանձակում, Բաքվում: Հովհաննես Իսակովը 1906 թվականին ընդունվել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, 1913 թվականին բարձր ցուցանիշներով ավարտել է այն և մեկնել Պետերբուրգ, ընդունվել տեխնոլոգիական ինստիտուտ։ Այստեղ ուսումնառության տարիներին մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, բայց նրան մերժել են ազնվական ծագում չունենալու պատճառով։ Ինստիտուտում սովորելը, սակայն, երկար չի տևում։ Այնուհետև Իսակովը զորակոչվել է զինվորական ծառայության և ցանկություն հայտնել ծառայել ռազմածովային նավատորմում։ Նրա երազանքը իրականանում է, նա ընդունվում է Պետերբուրգի «Նավատորմի յունկեր» դպրոցը, ապա 1914-1917 թվականներին սովորում Գարդեմարինյան դասընթացներում։ 1917 թվականին ստանալով միչմանի կոչում՝ ծառայության Է անցել Վլադիվոստոկում՝ «Վլաստնի» ռազմական ականակրի վրա։ Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները։ Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s