Ուսումնական Փետրվար

Հավերժ երիտասարդ Տերյանը

Ոսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Վահան Տերյան կենսագրություն

Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»

Խնդիրներ
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը

Վահան Տերյան — հոդվածներ
  Հայ գրականության գալիք օրը
Հոգևոր Հայաստան
Տերյանական ընթերցումներ

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • Ամենահուզիչ
    Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
    Ես շրջում էի այս գունատ երկրում,
    Ուր չկար ցավի երջանկության ցող
    Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
    Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
    Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
    Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
    Ես նորան տեսա ու բախտից մեռա…
    Նա իր բոցերով այրեց ու գընաց.
    Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
    Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
    Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
    Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
    Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք…

Քնարական հերոսը վախենում էր մահից ու շրջում էր երկրում: Նա իր կարոտով և իր ցանկությամբ վառվեց նրա գոյության վրա: Նա ապրեց տրտմության մի տանջանք և վայելք հուշի չմեռնող արպանք:

  • Ամենատխուր
    Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
    Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
    Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
    Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
    Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
    Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
    Թող շուրջըս փռվի անանց լռություն,
    Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
    Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
    Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
    Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
    Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Հերոսը ասում էր, որ իր գերեզմանին չմոտենան, որովհետև նրան ծաղիկ և սուգ պետք չէր: Նա ուզում էր գերեզմանը լիներ շատ հեռու: Ուզում էր, որ իր գերեզմանի շուրջ լինի լռություն, որ բոլորը մոռանան իրենե։

Պատիժ
Պատիժ բառը իմ կարծիքով այն հասկացություն է, երբ ամեն մեկը այն հասկանում է իր ընկալմամբ: Պատիժը կարող է լինել և՛ մեղմ, և՛ լրջորեն սահմանված: Երեխային կարող է պատժել միայն ծնողը, երեխայի դաստիարակը, կամ խնամակալը: Պատիժը պետք է լինի ուսուցողական, այլ ոչ թե հարվածների կամ տանջանքների միջոցով: Պատիժը ոչ՛ վրեժ է, ոչ՛ վիրավորանք: Պատիժը դաս է, որին յուրաքանչյուրս էլ գոնե մեկ անգամ ներկա է եղել:

  • Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
  • Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը.

Մի՞թե վերջին պոետն եմ ես
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի
Վտարանդի, երկրում աղոտ
Լուսե՜ղ, քեզ եմ երազում
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է — այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես
Վերջին երգիչն իմ երկրի

Աշնան երգ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Հովհաննես Թումանյանը խոսել է Տերյանի մասին բանաստեղծորեն, նա ասել է, որ Տերյանը զուրկ է ղայնությունից։ Նա ասում էր, որ եղել է այնտեղ, ուր ծնվել է ՏԵրյանը։

Թումանյանը խոսել է նաև նրա երգերի մասին։ Նա ասում էր, որ մարդիկ Տերյանի լավ բանաստեղծությունները վերցնեն ու կտեսնեն, և բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Թումանյանն ասում էր, որ չպետք է մոռանալ և այն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում

Հոգևոր Հայաստան

Տերյանը Հոգևոր հայաստան ասելո հասկանում էր հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստ։ Դա այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ: Նա հավատում էր, որ կլինի Հոգևոր Հայաստան, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

 

Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:
Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

Ցրել-ցրվել
Կոտրել-կոտրվել
Թրջել-թրջվել
Հեռացնել-հեռցվել
Հնարել-հնարվել
Ներել-ներվել
Թխվել-թխվել
Մաքրել-մաքրվել
Սրբել-սրբվել
Կարել-կարվել
Հավաքել-հավաքվել
Սիրել-սիրվել
Հուզել-հուզվել

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s