Արևելյան և հայկական հարց

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի(Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով:

Оставьте комментарий