Էկոհամակարգ

Էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշը դա ինքնավերականգնումն է, քանի որ մարդը իր գործունեությամբ վնասում է տարբեր էկոհամակարգեր, իսկ եթե այդ էկոհամակարգերը չվերականգնվեն, ապա կոչնչանան:

Մեզ ամենաշատը շրջապատում են ագրոէկոհամակարգերը, դրանք մարդու կողմից արհեստականորեն ստեղծված էկոհամակարգեր են: Ագրոէկոհամակարգերի առանձնահատկություներն են։

Էներգիան մեծ դեր է կատարում սննդային շղթայում, էներգիան այնտեղ փոխանցվում է մի տեսակից մյուսին, դրա հետևանքով տեղի է ունենում էներգիայի կորուստ: Էներգիան շահագործվում է ամեն գործողության մեջ ընդհուպ մինչև մահը, մահվան ժամանակ շղթան փակվում է:

Եթե ֆոսֆորը էկոհամակարգերում չլինի, ինչպես գիտենք այն կապված է կենդանիների նյութափոխանակության հետ, առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզումը: Նրա պակասը կարող է նաև վնաս հասցնել բերքին, քանի որ այն ժամանակակից հողագործության կարևոր պարարտանյութերից է:

Եթե ածխաթթու գազը չլինի, ապա ֆետոսինթեզ չի լինի, հետևաբար թթվածին էլ նույնպես չի լինի: Քանի որ ծովային կենդանիները ածխաթթու գազը օգտագործում են իրենց կմախքը կազմելու համար, դրանից հետևում է, որ առանց ածխաթթու գազի ծովային կենդանիները ուղղակի չեն կարող գոյատևել:

Оставьте комментарий