Սարյանի ոգեշնչման աղբյուրը

Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է իր 50–ամյակը։ Գործունեության երկար տարիների ընթացքում իր անկրկնելի արևային ներկապնակի շնորհիվ թանգարանը գրավել է մեծ թվով այցելուների և զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից։ Սարյանն իր թանգարանին նվիրեց 50 ստեղծագործություն։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հավաքել և խնամքով պահել է այն բոլոր նյութերը, որոնք կարող էին օգնել տուն թանգարանին։ Դրանք են ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ և այն ամենն ինչը լույս է սփռում նկարչի անցած ստեղծագործական ուղու վրա։ Սարյանը որպես նկարիչ կայացել է Ռուսաստանում, այնտեղ ճանաչում ձեռք բերել, այնուհետև տեղափոխվել է Հայաստան և դարձել հայկական գեղանկարչության ֆլագմանը։ Ես կարծում եմ, որ Սարյանի արվեստը պետք է քարոզվի ամենաբարձր մակարդակով։ Դա այն է, ինչ արվեց այժմ։

Оставьте комментарий