Հանքավան

Հանքավանը, այս փոքրիկ ձորակը, հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով, ծաղկաշատ մարգագետիններով, քաղցրահամ ու հանքային աղբյուրներով։ Հանքավանը իսկական երազանք է բնականն ու գեղեցիկը փնտրող զբոսաշրջիկների, արշավականների, քաղաքի աղմուկից փախնել ու գյուղական հանգիստը վայելել ցանկացողների համար: Բնությունը շռայլ է գտնվել և հանձն է առել տարածքի նկարչի դերը՝ գունազարդելով դրախտային պատկերներ և, կառուցելով բնական հուշարձաններ, որոնցից մեկն է Հանքավանի հայտնի ջրվեժը, իսկ հարավից Փամբակի, հյուսիսարևելքից Ծաղկունյաց լեռնաշղթաները լրացնում են նկարիչ բնության կողմից նախագծած պատկերը: Հանքավանի միջով է հոսում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող Մարմարիկ գետը իր բազմաթիվ վտակներով, գետի երկարությունը 37 կմ է: Ի դեպ, գետը հոսում է հենց «Անուշ» հանգստյան տան կողքով և, հատկապես երեկոյան ու գիշերը, իսկական բնական երաժշտության է պարգևում հանգստացողների հոգնած նյարդերին: Հանքավանի մյուս կարևոր տեսարժան վայրը 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին է, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշերից մեկը, իսկ գյուղ մտնող ճանապարհից աջ գտնվում է դամբարանադաշտը: Հանքավանի տարածքը հարուստ է նաև ջրաբանական արգելավայրերով: Մարմարիկի ջրամբարն օրինակ, որը վերջերս է կառուցվել, հասցրել է դառնալ Հանքավանի բազում զարդերից մեկն է՝ իր հայելանման մաքուր ու թափանցիկ ջրի շնորհիվ: Հանքավանի տեսարժան վայրերի ու բնական հուշարձանների մասին կարելի է անվերջ գրել ու խոսել, սակայն լավ է պարզապես այցելել Հայաստանի այս գողտրիկ անկյունն ու տեսնել, համոզվել, զգալ ու վայելել անձամբ:

Hankavan, this small canyon, is rich in forests, rare shrubs and species, lush meadows, sweet and mineral springs, thermal healing waters and mud. Hankavan is a dream come true for tourists who are looking for the natural and the beautiful, for hikers, to escape the noise of the city and to enjoy the countryside. Nature has been extravagant and has taken on the role of artist in the area by painting paradise paintings and building natural monuments, one of which is the famous Hankavan waterfall, and the southern Pambak, northeast Tsakhkunyats mountain ranges complement the painting designed by nature. The Marmarik River flows through the Hankavan River from the southern slopes of the Pambak Range with its numerous tributaries, the length of the river being 37 km. By the way, the river flows right next to the Another important landmark in Hankavan is the 19th-century Greek church, which can be considered one of Hankavan’s symbols, and to the right of the village entrance is the tomb field. Hankavan area is also rich in hydrological reserves. The Marmarik Reservoir, an example recently built, has become one of the many ornaments in Hankavan thanks to its clear and transparent mirror water. One can endlessly write and talk about Hankavan sights and natural monuments, but it is good to just visit this enchanting corner of Armenia and see, feel, and enjoy in person.

Оставьте комментарий