Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:

Տարբերում են բնածին և մարդահարույց աղտոտում։
Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, Իսկ մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային և այլն) հետևանքով։

Պայքարի միջոցներ
Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։ Աղտոտումը ներառում է բազմազան գործոններ՝ կապված աղտոտման բազմաթիվ աղբյուրների հետ, որոնց դեմ հնարավոր չէ պայքարել մեկ պարզ եղանակով։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել հիմնախնդիրն առաջացնող աղտոտիչը, մշակել և ներդնել հսկողության ընդունելի ռազմավարություն։ Աղտոտման դեմ պայքարը աղտոտիչների բացասական ազդեցությունից բույսերի, կենդանիների, մարդկանց և նյութական արժեքների պահպանման միջոցառումների համակարգ է, որն իրականացվում է էկոլոգիական փորձաքննությամբ և շրջակա միջավայրի աղտոտման վիճակի գնահատմամբ։

Оставьте комментарий