Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը

Քաղաքագիտությունը այն եզակի գիտություններից է, որը ուսումնասիրվել է ավելի քան երկուսուկես հազարամյակ, բայց որպես ինքնուրույն գիտություն ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն: «Քաղաքական» ասելով հասկացվում է այն ամենը, ինչն առնչվում է պետության, իշխանության և այնպիսի գործունեության հետ, ինչը անհրաժեշտ է հասարակական կյանքի կազմակերպման, նրանում կարգ ու կանոն հաստատելու համար: Այսինքն հասարակական կյանքի քաղաքական բնագավառի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը կապերի, փոխազդեցությունների և հարաբերությունների պետականորեն կազմակերպված բնագավառն է:

Քաղաքագիտությունը շոշափում է հասարակության բոլոր անդամների, սոցիալական խմբերի ու կազմակերպությունների, ազգերի շահերը: Մարդկային հասարակության պատմության զարգացման ողջ ընթացքում քաղաքականությունը որոշիչ ազդեցություն է ունեցել ժողովուրդների ու ազգերի, երկրների ու պետությունների ճակատագրերի վրա, դառնալով նրանց լինել-չլինելու, զարգանալու ու հարատևելու կամ քայքայվելու ու անհետանալու հիմնական գործոն:

Քաղաքագիտությունը հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցող տեղաշարժերի, զարգացումների ու դրսևորումների ամբողջություն է: Քաղաքագիտությունը շատ բանով կախված է իր ժամանակից, կոնկրետ պատմական պայմաններից, հասարակության մեջ իշխող գաղափարախոսությունից, բարոյական նորմերից

Оставьте комментарий