Գործնական աշխատանք

Բարդ նախադասությունը պարզեցրու՝նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային։
Հեռու գարունքին, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։ Պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար։
Տատի  պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Լուսնյակ գիշերներին, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին։

Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

Оставьте комментарий