Արևելյան և Հայկական հարցեր

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում: Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։

Оставьте комментарий